16:47 | 16.02.22 | Նորություններ | 21616
UWC Դիլիջանի դպրոցի «Սամսունգի» ինովացիոն կամպուսի լաբորատորիայում նոր կրթական ծրագիր կիրականացվի՝ 14-16 տարեկան հայ երեխաների համար:
Ծրագրի շրջանակում առաջիկա երեք տարում դասընթացին կմասնակցեն տարեկան շուրջ 100 երեխա: Ուսուցումը կկազմակերպվի հեռավար եւ առկա դասերի համադրությամբ:
«Սամսունգ»-ի ինովացիոն կամպուսի նպատակն է երիտասարդներին օժտել ՏՏ գիտելիքներով եւ հմտություններով, բարելավել նրանց թվային գրագիտությունը, ինչպես նաեւ պայմաններ ստեղծել՝ հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձեւավորելու համար:
Լաբորատորիայում կատարած շրջայցի ժամանակ UWC Դիլիջանի դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է.
«Հայ երեխաները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ փորձ ձեռք բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է «Սամսունգ Էլեկտրոնիքս»-ի օգնությամբ, եւ ես ուրախ եմ, որ Դիլիջանը շարունակում է իր կրթական աշխատանքը ոչ միայն արտասահմանցի, այլեւ հայ երեխաների համար»: