15:13 | 10.02.22 | Հոդվածներ | 2561

EstateGuru-ն ներգրավվում է հայկական ՏՏ ոլորտի տաղանդներին

EstateGuru-ը ընկերությունը, որը 2022թ. փետրվարի 9-ին նոր գրասենյակ բացեց Երեւանում, առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր ՓՄՁ-ներին եւ ներդրումային հնարավորություններ համաշխարհային ներդրողներին:

Ընկերությունը մշակում է անշարժ գույքի ֆինանսավորման եւ ներդրումների թվային, առանց սահմանների էկոհամակարգ Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս:

photo © Մեդիամաքս


EstateGuru ընկերությունը մեկ շուկայում նախ միավորում է տարբեր ծառայություններ մատակարարներին՝ ՓՄՁ-ներին եւ ներդրողներին, ապա առաջարկում է եզակի ֆինանսական-թվային ծառայություններ՝ թե վարկառուներին, թե ներդրողներին:

Ընկերության թիմում այս պահին 113 մասնագետ է՝ 19 տարբեր երկրից, որոնք աշխատում են եւ գլխամասային գրասենյակ Տալինում, ինչպես նաեւ՝ Հելսինկիում, Լոնդոնում, Ռիգայում, Վիլնյուսում, Բեռլինում, Ամստերդամում եւ Երեւանում:

Արարատ Յուզբաշյանը Արարատ Յուզբաշյանը
photo © Մեդիամաքս


EstateGuru-ի տեխնիկական ղեկավար Արարատ Յուզբաշյանը, ներկայացնելով ընկերության հայկական թիմը, ասում է, որ այն բաղկացած է 25 տաղանդից, որոնք  Հայաստանից են, Հորդանանից, Սիրիայից եւ Իրանից։

«Մեր թիմը բաղկացած է 25 մասնագետից, մտադիր ենք մինչեւ տարվա վերջ թիմը ընդլայնել հասցնելով՝ 40-ի։ Սա միայն սկիզբն է։ Վստահ եմ, որ երկու-երեք տարվա ընթացքում ընկերությունը 100 աշխատատեղ է ունենալու։ Մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքի անվտանգությունը վերանայվում, վերահսկվում եւ փորձարկվում է երրորդ կողմի անվտանգության թիմի կողմից, որն անկախ է գործում։ Նրանք են վերահսկում մեր համակարգերը եւ սքանավորում խոցելիությունները »,- ասում է Արարատ Յուզբաշյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասում է, որ հայկական ՏՏ ոլորտը բավականին պահանջված է միջազգային ներդրողների կողմից, այն մրցունակ է, որի ապացույցն է տեխնոլոգիական կենտրոնի բացումը։

Վահան Քերոբյանը Վահան Քերոբյանը
photo © Մեդիամաքս


«Հայացք ուղղելով ներկայիս միջավայրին՝ տեսանելի է, որ Հայաստանը  ուշադրության կենտրոնում է պահում բարձր տեխնոլոգիաների բնագավառը՝ որպես հնարավորությունների ստեղծման աղբյուր։ Չնայած 2021 թվականի մարտահրավերներին՝ Հայաստանի տեխնոլոգիական եւ ստարտափ ինդուստրիան աճ է գրանցում, իսկ այս մասնաճյուղի բացումը հայ ծրագրավորողներին հնարավորություն է տալիս խոշոր միջազգային ընկերության մասը դառնալ։ Ծրագրավորողները շուկայում կդառնան մրցունակ, կընդարձակեն մտահորիզոնը, որը կստիպի նրանց ոլորտում ավելացնել իրենց մրցունակությունը»,- ասում է Քերոբյանը։

Արարատ Յուզբաշյանը եւ Մարեկ Պարտելը Արարատ Յուզբաշյանը եւ Մարեկ Պարտելը
photo © Մեդիամաքս


EstateGuru-ի համահիմնադիր եւ նախագահ Մարեկ Պարտելն էլ վստահեցնում է, որ շարունակելու են նորարարություններ եւ ներդրումներ կատարել իրենց հավակնոտ տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում։

photo © Մեդիամաքս


«Մենք օգտագործում ենք վերջին ամպային տեխնոլոգիան՝ ապահովելու մասշտաբայնություն, դիմադրողականություն եւ ճկունություն: Արտադրանքի եւ նորարարությունների մեր առաջնակարգ կենտրոնը միշտ եղել է Էստոնիայում, բայց մենք գտել ենք անհրաժեշտ տեխնիկական մասնագետներին Հայաստանում դեռ 2013 թվականին»,-ասում է  EstateGuru-ի համահիմնադիր եւ նախագահ Մարեկ Պարտելը:

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի