16:31 | 04.02.22 | Նորություններ | 14815
Հայկական Wirestock ընկերությունը $2,3 մլն ներդրում է ստացել, հայտնում է TechTimes-ը։
Wirestock-ը նոր հարթակ է, որն օգնում է վիզուալ քոնթենտի հեղինակներին դրամայնացնել լուսանկարները, գրաֆիկան եւ տեսանյութերը: Հարթակը ավտոմատացնում է բովանդակության թեգավորումը եւ հեղինակներին հասանելիություն ապահովում դեպի խոշոր հարթակներ, այդ թվում՝ Shutterstock, Adobe, Pond5, Alamy, Freepik եւ այլն:
Հեղինակները հրապարակում են իրենց քոնթենթը մի քանի քլիքով եւ սկսում վաճառքը Wirestock-ի իրենց աքաունթի միջոցով:
2021 թվականին ընկերությունը հեղինակներին օգնել է ավելի քան $1 միլիոն ընդհանուր գումարի վաճառք ունենալ եւ կանխատեսվում է, որ 2022 թվականին վաճառքի ծավալները կաճեն 10 անգամ:
«Միլիոնավոր մարդիկ ստեղծում են կոմերցիոն քոնթենթ՝ առանց նույնիսկ դրա մասին իմանալու: Wirestock-ը սովորել է գտնել այս հեղինակներին եւ օգնել նրանց վաճառել իրենց աշխատանքները առցանց»,- ասել է Wirestock-ի գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը:
Wirestock-ի «գաղտնի սոուսը» հեղինակի վրա կենտրոնացած մոտեցումն է. հարթակը վերացնում է բոլոր «ձեռքով կատարվող» քայլերը:
«Ի լրումն մեքենայական ուսուցման գործիքների, որոնք կիրառվում են
քոնթենթին առանցքային բառեր եւ ենթագրեր ավտոմատ կերպով ավելացնելու համար, մենք անընդհատ ավելացնում ենք նոր հնարավորությունները հեղինակների եկամուտն ավելացնելու համար, օրինակ՝ NFT-ների ուղիղ վաճառքը Wirestock-ի միջոցով», - ասել է Wirestock-ի պրոդուկտի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը:
Ընկերությունը ներդրումներ է ստացել Vulcan Capital-ի, 2048 Ventures-ի, Graph Ventures-ի, A.Partners-ի, I2BF-ի, S7V-ի եւ այլոց մասնակցությամբ: Մոտ ապագայում Wirestock-ը կավելացնի դրամայնացման եղանակները, API-ի ինտեգրումը կրեատիվ հարթակների հետ եւ NFT-ներ վաճառելու հնարավորությունը: