09:14 | 03.02.22 | Նորություններ | 1556

ՄԻՊ-ը դիմել է Ֆեյսբուքին՝ Մոնթեի նկարների արգելափակման հարցով

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո Ֆեյսբուքի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նամակ է ուղղել Ֆեյսբուքին։

Այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում, ասվում է նամակում:

ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ ուսումնասիրվել եւ Ֆեյսբուքին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է Հայաստանի դպրոցական ու բուհական դասագրքերում, ինչպես նաեւ ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ: