15:37 | 20.01.22 | Նորություններ | 5581

    Yandex Go-ն աջակցում է վարակված վարորդներին եւ խրախուսում պատվաստվածներին

    Yandex Go-ն երկարաձգում է Հայաստանում ֆինանսական աջակցության ծրագիրը ծառայության այն վարորդների համար, ովքեր վարակվել են կորոնավիրուսով կամ կարանտին ուղարկվելու պատճառով զրկվել աշխատելու հնարավորությունից։

    Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ֆինանսական փոխհատուցում են ստացել Yandex Go ծառայության հետ համագործակցող մոտ 100 վարորդներ, ինչպես նաեւ COVID-19-ի հետեւանքով մահացած 4 վարորդների ընտանիքներ։

    Բացի վարակված վարորդներին աջակցելու ծրագրից, Yandex Go-ն, Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ, գործարկել է նաեւ խրախուսական ծրագիր պատվաստված վարորդների համար։ Ցանկացած պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով պատվաստված վարորդները հնարավորություն են ստանում մի քանի օր աշխատել առանց կոմիսիոն վճարի։