17:49 | 18.01.22 | Նորություններ | 1714

Global Game Jam-ն ընդունում է մասնակցության հայտեր

Հունվարի 28-ից 30-ը կանցկացվի խաղերի ստեղծման ոլորտում հայաստանյան ամենամեծ ու արդեն ավանդույթ դարձած միջոցառումը՝ Global Game Jam հաքաթոնը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ նույնպես միջոցառումը տեղի կունենա առցանց տարբերակով՝ Discord հարթակում։

Միջոցառումը տեւում է 48 ժամ, որի ընթացքում դուք կարող եք ստեղծել սեղանի կամ վիդեո խաղ։ Տեղում հայտարարվելու է ստեղծվելիք խաղի այդ տարվա թեման, որը որոշվում է GGJ-ի կողմից։

Հնարավոր է մասնակցել թիմով կամ թիմ կազմել տեղում։ Մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձեւավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ:

Մասնակցությունն անվճար է:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

-    Գրանցվել այս հղումով
-    Միանալ AGDA-ի Discord-ին այս հասցեով

Միջոցառման համակազմակերպիչներն են Noor Games-ը եւ AUA EPIC (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը):