17:02 | 09.12.21 | Նորություններ | 1686

Սյունիքի 14 դպրոցներում կստեղծվեն «Արմաթ» լաբորատորիաներ

ՀՀ Սյունիքի մարզի 14 դպրոցների համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ, իսկ Կապան քաղաքում՝ ԱԹՍ կրթական մեկ աշխատանոց: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Հիմնավորման համաձայն՝ ««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թվի աճն ու առկայությունը ՀՀ բոլոր բնակավայրերում կենսական անհրաժեշտություն է՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի եւ առաջարկի զգալի անհամաչափության խնդիրը լուծելու, հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից»։

Այս պահին Հայաստանում եւ Արցախում գործում է 588 «Արմաթ» լաբորատորիա: