17:42 | 24.11.21 | Նորություններ | 1889

Անգելա Մերկելն այցելել է Թումո Բեռլին

Նոյեմբերի 22-ին Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելն այցելել է Թումո Բեռլին:

Թումո-ից հայտնում եմ, որ այցի ժամանակ Մերկելը ծանոթացել է Գերմանիայում կրթական ծրագրի իրականացմանը եւ քննարկել է ծրագիրը երկրի այլ քաղաքներում գործարկելու հնարավորությունները:

photo © Tumo


2021թ. հունիսին Անգելա Մերկելը վիրտուալ այց էր կատարել Թումո Բեռլին կենտրոն:

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում Թումո կենտրոնը բացվել է 2020 թվականին:

Թումո Բեռլինի 1 200 ուսանողները մասնագիտանում են 10 ոլորտներում: Բեռլինում Թումո կենտրոնի բացման գործընկերը գերմանական KfW զարգացման բանկն է:

Անգելա Մերկելը Երեւանի Թումո կենտրոն էր այցելել 2018 թվականի օգոստոսին:

photo © Tumo


«Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է»,- այն ժամանակ ասել էր Անգելա Մերկելը: