11:50 | 24.11.21 | Նորություններ | 10599
Team Telecom Armenia ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն քննարկում է բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով հանդես գալու հնարավորությունը:
«Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու դեպքում մենք նախատեսում ենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել եւ ցույց տալ զարգացման էլ ավելի դինամիկ արդյունքներ», - ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: