15:34 | 23.11.21 | Նորություններ | 1214

Earlyone-ն ինտեգրվում է ռուսական Yclients-ի հետ

Earlyone ընկերությունը հայտարարել է ծառայություն մատուցող ընկերություններին օնլայն կառավարման համակարգերի լուծումներ տրամադրող ռուսական Yclients ընկերության հետ ինտեգրացիայի մասին։

Earlyone-ից նշում են, որ այս համագործակցությունը հետեւյալ նոր հնարավորությունները կբացի հայկական ընկերության համար.
 
-    31 000 նոր կետ աշխարհի 53 երկրներում
-    70+ նոր գործընկերներ Հայաստանում
-    Նախապես գրանցման հնարավորություն Earlyone հավելվածով

Գործընկերների շրջանակը ներառում է գեղեցկության, առողջապահության, սպորտի, ավտոմոբիլային, զվարճանքի եւ կրթության ոլորտները։