16:23 | 29.10.21 | Նորություններ | 8522

Ինեկոբանկը ԴիջիԹեք 2021-ին. նորարարություն հանուն հարմարավետության

Ինեկոբանկն իր նորարար մոտեցումներով այս տարի եւս մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը՝ ներկայացնելով հաճախորդների առօրյան առավել հարմարավետ դարձնող իր նոր ծառայություններն ու հատուկ առաջարկները:  

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան համախմբող ԴիջիԹեք 2021 ցուցահանդեսի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում է ամենահարմարավետ թվային բանկինգի՝ InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները եւ հատուկ առաջարկներով հանդես գալիս ժամանակն արժեւորող հաճախորդների համար:

Հոկտեմբերի 29-ից 31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ՏՏ ոլորտի խոշորագույն եւ ամենասպասված միջոցառման այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ինեկոբանկի նոր առաջարկներին, ընտրելու իրենց կենսաոճին առավել հարմար ծառայությունները, բացահայտելու NFC անհպում վճարումների առավելությունները եւ հատուկ պայմաններով պատվիրելու ժամանակակից Visa Digital քարտ:

«Ինեկոբանկն ավանդաբար մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը. այս տարվա  ԴիջիԹեքը հատուկ կարեւորություն ունի, քանի որ երկար դադարից հետո մի հարկի տակ է համախմբելու ՏՏ ոլորտի առաջատարներին եւ հանրության հետ ոչ թվային շփման հնարավորություն է ընձեռելու»,- ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը,- «Ինչպես խոստացել էինք՝ ՏեխնոԱշուն 2021-ի շրջանակում թվային նորարարությունները գնահատողներին սպասվում են հատուկ առաջարկներ եւ անակնկալներ Ինեկոբանկի կողմից: Կհանդիպենք ԴիջիԹեք 2021-ին ամենաթվային բանկի տաղավարում»: