SmartPush թիմը
15:21 | 23.09.21 | Նորություններ | 6458
Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (Business Angel Network of Armenia) հայտարարել է SAP Startup Factory անցած ստարտափերին։
51 դիմումներից ընտրված 10 B2B թիմերը՝ Rumors Monitoring, Cauldron, Loupefy, GOTCHA, Jobgrade, Schedex, SmartPush, Lucky Carrot, Earlyone, Payva, կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին, որի ավարտին հնարավորություն կունենան ընդգրկվել SAP Store-ում՝ ստանալով հասանելիություն SAP հաճախորդների բազային։
Մասնակիցները նաեւ աջակցություն կստանան շուկայում աճ ապահովելու, SAP ինտեգրացիաներ իրականացնելու եւ SAP Learning Hub-ից գիտելիքներ ստանալու համար։
Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):