15:23 | 01.09.21 | Նորություններ | 1627

Beeline-ը եւ Թումոն համատեղ կրթական ծրագիր են իրագործել

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Beeline-ի համագործակցությամբ 100-ից ավելի ուսանող մասնակցել է մեքենայական ուսուցման, վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, ռոբոտաշինության եւ այլ ոլորտներում կարճատեւ եւ ինտենսիվ կրթական ծրագրերի:

Ծրագրի մասնակիցները միջազգային առաջատար մասնագետների միջոցով ուսումնասիրել են Python եւ Numpy ծրագրավորման լեզուներ, հիմքից կառուցել full stack հավելվածներ եւ հմտացել open-source stack-ով աշխատելու մեջ, կառուցել սարք, որն արեւային էներգիայի միջոցով փոքր մարտկոց է լիցքավորում, սովորել բջջային հավելված ստեղծելու հմտություններ եւ այլն։