11:20 | 02.08.21 | Նորություններ | 2998

Telcell-ն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը

Telcell-ը մասնաճյուղեր է բացել երկու նոր հասցեներում՝ Կոմիտաս 60/2 եւ Օհանով 26/9 (Yerevan City սուպերմարքեթների ցանցում), ինչպես նաեւ ընդլայնել է Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող մասնաճյուղը։

Քաղաքացիները կարող են Telcell մասնաճյուղերում իրականացնել տարատեսակ գործարքներ՝ վճարային պարտավորություններից մինչեւ դրամական արագ փոխանցումներ Unistream, Telcell Transfer եւ Converse Transfer համակարգերով, պետվճարումներ ու բանկային գործարքներ, ինչպես նաեւ բուքմեյքերական հաշիվների համալրում, կանխիկացում եւ շատ այլ գործարքներ։

photo © Telcell


«Ապագայում ձգտելու ենք ավելի ու ավելի մոտ լինել մեր հաճախորդներին թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով մեր մասնաճյուղային ցանցը։ Իսկ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու բազմազանեցումը Telcell-ում շարունակական գործընթաց է»,- նշել է ընկերության մասնաճյուղային ցանցի զարգացման ղեկավար Գառնիկ Հայդոսյանը։