12:30 | 29.07.21 | Նորություններ | 19784

Facebook-ը ռեկորդային հասույթ է ստացել

2021 թվականի II եռամսյակում Facebook-ն ունեցել է վերջին 5 տարվա ընթացքում հասույթի ամենաարագ աճը: Այն կազմել է $ 29,07 միլիարդ (+ 56%):

Ինչպես հայտնում է The Bell-ը՝ վկայակոչելով WSJ-ին, ընկերության ռեկորդային ցուցանիշները կապված են գովազդային եկամուտների շարունակական աճի հետ:

Բացի այդ, Facebook-ը շարունակում է օգուտ քաղել այն սպառողների աճող թվից, ովքեր համաճարակի պայմաններում սկսել են բրենդերից գնումներ կատարել  Instagram-ի եւ WhatsApp-ի միջոցով:

Չնայած տպավորիչ ֆինանսական արդյունքներին, Facebook-ի բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 3%-ով. ընկերությունը հայտարարել է, որ տարվա երկրորդ կեսին ակնկալում է հասույթի աճի դանդաղեցում՝ գովազդի թիրախավորման հավանական  խնդիրների պատճառով, որոնք, մասնավորապես, պայմանավորված են iOS օպերացիոն համակարգում գաղտնիության կարգավորումների փոփոխությամբ: