15:49 | 14.07.21 | Նորություններ | 6129

«IVI»-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» սակագնային պլանների բաժանորդների համար այժմ «IVI» առցանց կինոթատրոնի ծառայությունները հասանելի են առանց ծառայության վճարի: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *484*30# հրահանգը:

«IVI»-ի միջոցով  հասանելի են «Disney», «Marvel», «Warner», «Paramount» եւ շատ այլ արտադրողների կատալոգներ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաեւ «IVI»-ի սեփական արտադրության պրեմիերաները: Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» սակագնային պլանների բաժանորդներն ունեն այդ ամենը 4K, Full HD եւ HD որակով ներբեռնելու հնարավորություն առանց ինտերնետ հասանելիության համար հավելյալ վճարի, ինչպես նաեւ 5 տարբեր սարքերով բազմազան բովանդակություն դիտելու, մանկական կոնտենտի կարգավորման, ինչպես նաեւ օրիգինալ լեզվով եւ ենթագրերով (սուբտիտրերով) դիտելու հնարավորություն:

«Սա Վիվա-ՄՏՍ-ի կողմից էքսկլյուզիվ առաջարկ է բոլոր կինոսերներին: «IVI» առցանց կինոթատրոնում կարելի է դիտել բազմաժանր ռեյտինգային, ցանկացած ոճի եւ ճաշակի, դասական եւ ամենաթարմ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ: Այսուհետ մեր «X» եւ «Y» սակագնային պլանների բաժանորդներն այդ ամենից կարող են օգտվել անվճար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2019 թվականին «IVI» առցանց  կինոթատրոնն արժանացել է «Google Play Award» մրցանակին: Իսկ ֆիլմացանկը պարբերաբար համալրվում է ինչպես նոր թողարկումներով, այնպես էլ՝ դասականներով:

Առաջարկը գործում է մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am: