14:40 | 08.07.21 | Նորություններ | 1534

Ճապոնացի ներդրողները ներդրում կանեն «Դենովո Սայենսիս» ընկերությունում

«Էնթերփրայզ Արմենիա» եւ FAST հիմնադրամների, ճապոնական «Venture Bank»-ի եւ «Ալեսքո» վենչուրային ֆոնդի կազմակերպած «Get your Investment from Japan» միջոցառման արդյունքում ճապոնացի ներդրողները որոշել են ներդրում կատարել «Դենովո Սայենսիս» (Denovo Sciences) ընկերությունում:  

«Դենովո Սայենսիսը» հայկական տեխնոլոգիական նոր ընկերություն է, որը, օգտագործելով մեքենայական ուսուցման, համակարգչային մոդելավորման եւ մոլեկուլային կենսաբանության հնարավորությունները, ստեղծում է թեկնածու դեղամիջոցներ՝ կենսական հիվանդությունների դեմ։   

Ներդրման չափը ճապոնական կողմը կհստակեցնի առաջիկա ամիսներին, իսկ ընկերությունն այն կօգտագործի արհեստական բանականության օգնությամբ իր մշակած մոլեկուլների սինթեզի, թիմի մեծացման եւ ենթակառուցվածքի բարելավման համար։