18:04 | 07.07.21 | Նորություններ | 7572

10Web ընկերությունը $ 2 մլն դոլար ներդրում է ներգրավել

Հայաստանում ստեղծված 10Web ընկերությունը $ 2 մլն դոլար ներդրում է ներգրավել Sierra Ventures եւ AI Fund վենչուրային հիմնադրամներից:

10Web-ը զբաղվում է վեբկայքերի հոսթինգի եւ կառուցման ավտոմատացմամբ:

Ներգրավված միջոցներն օգտագործվելու են ընկերության՝ WordPress ավտոմատացված պլատֆորմի զարգացման համար:

Ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Նազարյանն ասել է, որ յուրաքանչյուր տարի WordPress-ի հիման վրա ստեղծվում են տասնյակ միլիոնավոր կայքեր եւ միջինում մեկ կայքի գործարկումը տեւում է 5 շաբաթ: «Մեր նպատակն այդ գործընթացի հեշտացումն ու արագացումն է», - նշել է նա: