15:52 | 06.07.21 | Նորություններ | 5203

SAP Startup Factory by BANA-ն ընդունում է դիմումներ

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA-Business Angel Network of Armenia) հայտարարել է SAP Startup Factory աքսելերացիոն ծրագրի դիմումների մեկնարկի մասին։

SAP Startup Factory-ն աքսելերացիոն ծրագիր է, որը ստեղծվել է գերմանական SAP ընկերության եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝ նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար:

Կընտրվեն 10 կայացած (mature) ստարտափեր, որոնք հնարավորություն կստանան ուղղորդվելու SAP գնումների մոդուլ (SAP Store), որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորություն:

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափերը, որոնք բավարարում են հետեւյալ պահանջները․

- Իրագործելի/գործող B2B ստարտափեր են;
- Առաջարկում են արդիական եւ արդյունավետ լուծում;
- Ներկայացնում են մրցունակ պրոդուկտ/ծառայություն;
- Ունեն ֆունկցիոնալ նախատիպ կամ MVP;
- Ֆինանսական հեռանկար;
- Թիրախային շուկայում (B2B) պահանջարկ ունեն:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումը SAP Startup Factory կայքում։

Վերջնաժամկետը հուլիսի 25-ն է։