10:43 | 03.07.21 | Նորություններ | 4835

6 հայկական սթարթափներ ներկայացել են ճապոնացի ներդրողներին

6 նախապես ընտրված հայկական սթարթափներ «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) կամպուսում ներդրումային շնորհանդես են (pitch deck) արել 12 ճապոնացի ներդրողների համար:

Միջոցառումը կազմակերպել էին «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը, «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների» հիմնադրամը (FAST), ճապոնական «Venture Bank»-ի եւ Տալինում գործող ճապոնական «Ալեսքո» վենչուրային ֆոնդը:

Հանդիպման արդյունքում ակնկալվում է հայկական սթարթափներ ներգրավել 50-ից 250 հազար դոլար ծավալով ներդրումներ:

Առաջնահերթությունը կտրվի FinTech-ի, անշարժ գույքի եւ արհեստական բանականության ոլորտում գործող սթարթափներին: