14:38 | 30.06.21 | Նորություններ | 1531

FAST-ի «հրեշտակների ցանցը» ներդրումներ կանի 3 հիմնական ուղղություններով

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ընդլայնում է  «Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանց» (STAN) ծրագիրը:

STAN-ը առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով.

1. Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչեւ սաղմնային փուլերում գտնվող, գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում:

2. Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող եւ կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով:

3. Moonshot նախագծեր. ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ եւ խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար:

photo © FAST


Վերջերս ԱՄՆ-ից 6 նոր հրեշտակ ներդրողներ են միացել STAN-ին՝ անդամների թիվը հասցնելով 31-ի:

2021թ. մայիսի վերջին կայացած փիթչինգի ընթացքում 9 ստարտափ Ավանդական հրեշտակային ներդրումներ ուղղությունից, 2-ը՝ Moonshot նախագծերից եւ 4-ը՝ Կանանց ձեռներեցություն ուղղությունից ներկայացրել են իրենց գաղափարները: