14:13 | 29.06.21 | Նորություններ | 1000

Հայկ Չոբանյանը GSMA-ի փոխնախագահի հետ գործակցային հարցեր է քննարկել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում ընթացքող «MWC Barcelona 2021» միջոցառման շրջանակում GSMA-ի փոխնախագահ Դանիել Պատակիի հետ հանդիպմանն անդրադարձել է ոլորտի առջեւ ծառացած փոխակերպման մարտահրավերներին:

Հայկ Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել նոր լուծումներում, որպեսզի մարդիկ եւ երկրները չունենան այն անհարմարությունները, որոնք կան այսօր։ Լուծումները ենթակառուցվածքային եւ թվային տեխնոլոգիաների տիրույթում են եւ նման հարթակները հնարավորություն են տալիս այդ թեմաները քննարկել դերակատար երկրների պատասխանատուների հետ։

Դանիել Պատակին ներկայացրել է GSMA-ի գործունեությունը, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ, որոնցից առաջինը ոլորտային ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելն է, երկրորդը՝ ստանդարտիզացումը, տեխնոլոգիական համագործակցությունը, երրորդը՝ որոշումներ ընդունող քաղաքական գործիչների միջեւ համագործակցության հնարավորությունների հաստատումը:

Կողմերը կարեւորել են գործակցության զարգացման անհրաժեշտությունը եւ պայմանավորվել քննարկել ոլորտում փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրականացման առաջնայնությունները: