17:49 | 25.06.21 | Նորություններ | 1880
Ավելի քան 100 հայաստանյան ստարտափեր ներկայացրել են իրենց հայտերը Հայաստանի Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչին մասնակցելու եւ մրցանակը ստանալու համար: 92 նորաստեղծ թիմեր անցել են ազգային մրցույթի նախնական փուլը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) տեղեկացնում է, որ դիմորդների 51%-ը գտնվում է գաղափարային փուլում, 40%-ը՝ վաղ զարգացման, իսկ 9%-ը՝ աճի փուլում:
Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն եւ բարեկեցություն:
Առաջին փուլում կընտրվեն ազգային կիսաեզրափակչի մասնակիցները, որից հետո էլ 10-12 լավագույն ստարտափերը կմասնակցեն ազգային եզրափակչին:
Թիմերը կմրցեն չորս մրցանակների համար, որից երեքը գաղափարային, վաղ եւ աճի փուլերում գտնվող ստարտափերի մրցանակներն են եւ ազգային եզրափակչի գլխավոր մրցանակը: Ազգային եզրափակչի գլխավոր մրցանակի հաղթողը հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնել 2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակչում, որը տեղի կունենա նոյեմբերին Սաուդյան Արաբիայիում: