11:34 | 25.06.21 | Նորություններ | 1111

    Նախագահը հանդիպել է Վահան Քերոբյանի եւ Արմեն Օրուջյանի հետ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի եւ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ քննարկել է գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժն ու հեռանկարները:

    «Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: