14:58 | 24.06.21 | Նորություններ | 1414

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու նոր ռեզիդենտը ԱԹՍ-երի արտադրություն կծավալի

«Արտեկ փովեր սիստեմա» ՍՊԸ-ն ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում եւ նախատեսում է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն իրականացնել: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ կառավարության նիստում:

Ընկերությունը 2021-2025 թվականներին կիրականացնի 4 250 000 000 դրամի ներդրում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» ՍՊԸ նույնպես ներառվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Ընկերությունն իրականացնելու է բարձր եւ նորարարական տեխնոլոգիաների արտադրության եւ արտահանման ոլորտում գործունեություն, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Ծրագրի շրջանակում 2021-2025 թվականներին իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67 704 000 000 դրամ: