10:48 | 24.06.21 | Նորություններ | 960
Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համակարգիչների օգտատերերի 0,1%-ը բախվել է վնասակար տրոյական գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհների, Վրաստանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Ադրբեջանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,2%-ը:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ աշխարհում 2021-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է գաղտնագրիչների 7 նոր ընտանիք եւ այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 4354 նոր մոդիֆիկացիաներ:
Գաղտնագրող-շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը: Իսկ գաղտնագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տրվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի գաղտնազերծման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը: Անհրաժեշտ է նաեւ միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին: