11:30 | 23.06.21 | Նորություններ | 2237

Անվճար դասընթացներ պատերազմի մասնակիցների համար

Հայ-Ռուսական համալսարանը եւ Global IT ընկերությունը «Նոր էջ» նախագծի շրջանակներում կազմակերպում են անվճար դասընթացներ Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակիցների համար հետեւյալ ուղղություններով՝

1)    Վեբ ծրագրավորում (Frond-end, Back-end),
2)    Ծրագրային լեզուներ (C++, C#, Java, Python),
3)    Վեբ դիզայն (UI/UX, Figma, Illustrator, Adobe XD),
4)    Բիզնես Կառավարում եւ Մարքեթինգ,
5)    IT Անգլերեն,
6)    Հաշվապահություն:

Դասընթացներն անցկացվելու են հայերենով, օնլայն եւ օֆլայն ձեւաչափերով։

Դասընթացների ավարտին կտրվեն սերտիֆիկատներ։

Դիմել կարող եք մինչեւ հուլիսի 10-ը՝ գրանցվելով այս հղումով։

Հավելյալ տեղեկատվության համար դիմել.

Հեռ՝ +374 94 713733, +374 98 960959 (Telegram):