12:11 | 15.06.21 | Նորություններ | 2054

Գավառում կմեկնարկեն iOS եւ Web ծրագրավորման դասընթացներ

Luseen Technologies-ը հայտարարում է iOS եւ Web ծրագրավորման դասընթացների ընդունելություն։

Դասընթացները վարելու են ինչպես Luseen Mobile-ի, այնպես էլ հրավիրյալ փորձառու մասնագետներ: Այն տեւելու է 6 ամիս, մասնակցել կարող են 13 տարեկանից բարձր անձինք:

iOS ծրագրավորման դասընթացի վերջում մասնակիցը կկարողանա ստեղծել iOS հավելվածներ՝ օգտագործելով SWIFT ծրագրավորման լեզուն:

Web ծրագրավորման դասընթացի մասնակիցները հմտանալու են հետեւյալ ուղղություններով՝ HTML, CSS, JavaScript, WordPress:

Մեկնարկը տրվելու է հուլիսի սկզբին, դասերը կանցկացվեն շաբաթը 2 անգամ։

Դասընթացները մշակված են project based learning մեթոդով, մասնակիցներն հանձնելու են ավարտուն նախագծեր։

Ծրագրի շրջանակում IT մասնավոր սեկտորի առաջատար ընկերությունների մասնագետների կողմից անցկացվելու են վարպետաց դասեր:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանալու են հավաստագրեր, իսկ լավագույն շրջանավարտներն անցնելու են փորձաշրջան Luseen Mobile ընկերությունում եւ ապահովվելու են աշխատանքով։

Մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով:

Մանրամասների համար զանգահարեք (094)345641 կամ գրեք info@luseen.com էլ. փոստի հասցեին: