17:10 | 14.06.21 | Նորություններ | 4997

Pink Floyd-ի հիմնադիրը Ցուկերբերգին ուղարկել է գրողի ծոցը

Ռոջեր Ուոթերսը՝ Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից մեկը, ասել է, որ թույլ չի տա Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին օգտագործել Another Brick in the Wall II երգը՝ Instagram-ի առաջխաղացման համար:



Այս մասին Ռոջեր Ուոթերսը հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին նվիրված միջոցառման ժամանակ:

Նա ասել է, որ Ցուկերբերգն առաջարկել էր իրեն Instagram-ը գովազդելու համար օգտագործել իր Another Brick in the Wall II երգը՝ առաջարկելով «ահռելի, հսկայական մի գումար»:

«Իմ պատասխանն էր. Fuck you, no fucking way!», - ասել է Ռոջեր Ուոթերսը: