11:12 | 02.06.21 | Նորություններ | 1560

ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկները կարող են մասնակցել ՊՆ մրցույթին

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով.

ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ 2021թ. հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 294416 հեռախոսահամարով: