11:47 | 27.05.21 | Նորություններ | 1356

    Facebook-ը եւ Instagram-ը թույլ կտան թաքցնել լայքերի թիվը

    Facebook-ը եւ Instagram-ը շուտով թույլ կտան թաքցնել հավանումների թիվը՝ սեփական եւ օտար գրառումների համար:

    Թարմացումը հասանելի կդառնա առաջիկա օրերին: Հավանումները հնարավոր կլինի թաքցնել ինչպես առանձին գրառումների, այնպես էլ հարթակում առկա բոլոր գրառումների համար:

    2021թ. ապրիլին Instagram-ն ու Facebook-ը սկսեցին հավանումները թաքցնելու գործառույթի թեստավորումը, որի նպատակն է նվազեցնել սոցիալական ճնշումը:


    Հիշեցնենք, որ 2019թ. Instagram-ը հայտարարեց, որ մի շարք երկրներում փորձնական ներդրել է գրառումների լայքերի թիվը թաքցնող գործառույթ:

    «Ցանկանում ենք, որ ձեր ընկերները կենտրոնանան լուսանկարների եւ տեսանյութերի վրա, որոնք դուք տարածում եք, այլ ոչ թե այն հանգամանքի վրա, թե որքան լայք են ստանում»,- բացատրել էին Instagram-ում: