15:19 | 15.04.21 | Նորություններ | 1041

Instagram-ը շարունակում է թեստավորել լայքերը միացնելու եւ անջատելու հնարավորությունը

Instagram-ը շարունակում է գրառումների լայքերը միացնելու եւ անջատելու շուրջ փորձերը, որոնք սկսել էր շուրջ երկու տարի առաջ:

TechCrunch-ի փոխանցմամբ, նոր գործառույթը  սահմանափակ քանակի օգտատերերի առաջարկում է ընտրել հետեւյալ տարբերակներից մեկը՝

- հրաժարվել սեփական էջում եւ այլոց էջերում լայքերի հնարավորությունից,
- փակել լայքերի հնարավորությունը միայն սեփական գրառումների համար,
- թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա:


Հիշեցնենք, որ 2019թ. Instagram-ը հայտարարեց, որ մի շարք երկրներում փորձնական ներդրել է գրառումների լայքերի թիվը թաքցնող գործառույթ:

«Ցանկանում ենք, որ ձեր ընկերները կենտրոնանան լուսանկարների եւ տեսանյութերի վրա, որոնք դուք տարածում եք, այլ ոչ թե այն հանգամանքի վրա, թե որքան լայք են ստանում»,- բացատրել էին Instagram-ում: