12:08 | 24.05.21 | Նորություններ | 1187

42 Երեւան ծրագրավորման դպրոցը վիրտուալ շրջայցի է հրավիրում

Մայիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, 42 Երեւան ծրագրավորման դպրոցը կազմակերպում է հարց ու պատասխան՝ բոլոր հետաքրքրվողների համար:

42 Երեւանի ղեկավար Հովհաննես Իսպիրյանն ու ուսանողները ֆեյսբուքյան Live ձեւաչափով կպատմեն կրթական ծրագրի, ընդունելության մասին եւ կներկայացնեն իրենց կրթական առօրյան: Live-ի ընթացքում դիմորդները կկարողանան վիրտուալ կերպով շրջել տարածքով ու ծանոթանալ ուսանողների հետ:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի մաս կազմող դպրոցը ֆրանսիական աշխարհահռչակ 42 ծրագրավորման ցանցի 30-ից ավելի կենտրոններից մեկն է:

Ցանցը դպրոցներ ունի նաեւ Սան Ֆրանցիսկոյում, Սեուլում, Ռիո դե Ժանեյրոյում, Ամստերդամում եւ այլուր: