13:40 | 07.05.21 | Նորություններ | 1178
«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի շրջանակներում ֆինանսական եւ ոչ ֆինանսական գործիքակազմով աջակցություն կտրամադրվի ԵԱՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) ձեռնարկատիրական նախագծերին, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի:
Հայտերը եւ համատեղ նախագծերը մրցույթի կազմկոմիտեի կողմից ընդունվում են յուրաքանչյուր տարի՝ գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) եւ աշնանային (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը) ընտրափուլերի ընթացքում։
Մրցույթի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությունների համար մեկ վայրում եւ մեկ հարթակում ստեղծել զարգացման առավելագույն հնարավորություններ, բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ։
«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), «Տարածաշրջաններ-կայուն զարգացում» մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru)։
Մրցույթի մասին առավել մանրամասն՝ նախագծերի եւ դրանց հայտատուներին ներկայացվող պահանջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ներկայացված է «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում հետեւյալ հղումով` www.invest-eaeunion.org: