11:31 | 07.05.21 | Նորություններ | 1026

    Twitter-ի նոր գործառույթը թույլ է տալիս գումար ուղարկել հեղինակներին

    Twitter-ը գործարկել է հարթակում հեղինակներին ուղղված դրամային փոխանցումների գործառույթ: Ներկայում այն բաց է օգտատերերի մի մասի համար:

    Tip Jar-ը հասանելի է հավելվածի անգլերեն տարբերակում՝ Android եւ iOS համակարգերում:

    Գործառույթի նպատակն է թույլ տալ, որ օգտատերերը աջակցեն իրենց դուր եկած հեղինակներին:



    Հայտնի է, որ ուղարկվող գումարից Twitter-ը միջնորդավճար չի վերցնի: Փոխանցումներ հնարավոր է կատարել Bandcamp, Cash App, Patreon, PayPal եւ Venmo դրամային փոխանցումների համակարգերի միջոցով:

    Հավելենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Twitter-ը սկսել է թեստավորել բիզնես օգտահաշիվների գործառույթը, որը թույլ կտա ընկերություններին, շահույթ չհետապնդող կազմակերպություններին, հեղինակներին՝ ավելի շատ տեղեկատվություն ներկայացնել իրենց գործունեության մասին: