Ապրիլի 29-ին Dexatel ընկերությունը նշել է Հայաստանյան գրասենյակի 6-րդ տարեդարձը։
Հայկական ՏՏ համայնքի համար կազմակերպված միջոցառման ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Ազատյանը ներկայացրել է Dexatel-ի ստեղծման պատմությունը եւ հաջողության հասնելու ճանապարհը։
«Dexatel-ը հիմնել ենք ավտոտնակում։ Սկզբում ֆինանսական միջոցներ գրեթե չենք ունեցել, բայց մեր համառ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն հասել ենք տարեկան $14 մլն շրջանառության»,- նշել է նա: