11:02 | 05.05.21 | Նորություններ | 9245

uDay. Ucom ինտերնետ խանութում կգործի մինչեւ 60% զեղչ

Ucom ընկերության ինտերնետ խանութում միայն մեկ օր՝ մայիսի 5-ին, կգործի մինչեւ 60% զեղչ սմարթֆոնների, սարքավորումների եւ գեղեցիկ համարների նշված տեսականու համար։   

«uDay-ի շրջանակում շտապեք ձեռք բերել առանձնացված գեղեցիկ համարներն ընդամենը 390 000 դրամով սահմանված 600 000 դրամի փոխարեն եւ վայելեք շփումը մտերիմների հետ Հայաստանի ամենաարագ շարժական ցանցում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ uDay-ի շրջանակում գնորդները կարող են ձեռք բերել մասնավորապես խելացի ժամացույցներ՝ սկսած 12 300 դրամից, ականջակալներ՝ սկսած 8 700 դրամից, անլար լիցքավորման սարքեր՝ սկսած 5000 դրամից եւ սմարթֆոններ՝ սկսած 18 900 դրամից։