Zoom վիդեո ծառայությունը ներկայացրել է Immersive View ռեժիմը, որը թույլ է տալիս զրուցակիցներին զգալ միեւնույն վիրտուալ սենյակում:
Թե ով էկրանի որ մասում կհայտնվի, որոշում են զանգի ադմինիստրատորները: Դա կարող է լինել, օրինակ, բեմը, լսարանը, դահլիճը եւ այլն: Կարելի է ներբեռնել նաեւ նկարներ՝ ձեր ցանկությամբ:
VentureBeat-ի տեղեկություններով, նոր ռեժիմը հասանելի է մինչեւ 25 հոգու մասնակցությամբ զանգերի ժամանակ: Եթե նրանց թիվն ավելի է, մարդկանց մի մասի նկարները կհայտնվեն էկրանի վերին հատվածում:
Immersive View ռեժիմը հասանելի է Zoom-ի թարմացված տարբերակում՝ Windows-ի եւ macOS-ի համար: