16:37 | 19.04.21 | Նորություններ | 1005

    Google Earth-ը ցույց է տալիս մոլորակի վերջին 37 տարվա փոփոխությունները

    Google-ը թարմացրել է Google Earth ծառայության Timelapse գործառույթը, որը թույլ է տալիս տեսնել մոլորակի որոշակի հատվածների վիզուալ փոփոխությունները՝ 1984- 2020թթ.:

    Ընկերությունում նշել են, որ ծառայության տվյալների բազայում ավելացվել է 24 մլն նկար, որոնք վերջին 37 տարիների ընթացքում նկարահանվել են արբանյակներից:

    Նշվում է, որ օգտագործված նկարների ընդհանուր ծավալը կազմում է 20 հազ. տերաբայթ: Google Cloud ծառայության հազարավոր սերվերներ միավորվել են՝ այդ նկարները մեկ միասնական՝ 4,4 մլն մեգապիքսել վիդեոմոզաիկայում հավաքելու համար:

    Google Earth-ի միջոցով վերջին 37 տարվա վիզուալ փոփոխությունները կարելի է տեսնել այստեղ: