15:02 | 19.04.21 | Նորություններ | 804

Աղբյուր. Facebook-ը նոր աուդիո պրոդուկտներ կներկայացնի

Facebook-ը նախատեսում է մի շարք նոր աուդիո պրոդուկտներ ներկայացնել, որոնց օգնությամբ կմրցի Clubhouse-ի եւ կհամագործակցի Spotify-ի հետ:

Vox-ի տեղեկություններով, Մարկ Ցուկերբերգն այդ մասին կհայտարարի այսօր երեկոյան:

Կներկայացվեն հետեւյալ պրոդուկտները՝

- Messenger Rooms-ի աուդիո տարբերակը, որը նախատեսված է խմբակային զանգերի համար:

- Աուդիոսենյակներ՝ Clubhouse-ի նմանությամբ, որոնք թույլ կտան մարդկանց խմբերին լսել ելույթներ եւ հաղորդակցվել ելույթ ունեցողների հետ:

- Պոդքաստների կատալոգ, որը հնարավոր կլինի կապել Spotify-ի հետ: Սա թույլ կտա պոդքաստներ որոնել Facebook-ի միջոցով:

- Կարճ աուդիո հաղորդագրություններ ձայնագրելու եւ դրանք Facebook-ում հրապարակելու հնարավորություն: