16:53 | 16.04.21 | Նորություններ | 1678

    Sparked. Facebook-ն արագ ժամադրությունների հարթակ է մշակում

    Facebook-ը մշակում է արագ ժամադրությունների Sparked վիդեո ծառայությունը:

    The Verge-ի փոխանցմամբ, հարթակում յուրաքանչյուր առաջին ժամադրություն կտեւի 4 րոպե, որը հաջող ավարտ ունենալու դեպքում զրուցակիցները կստանան երկրորդ ժամադրության հնարավորություն՝ 10 րոպե տեւողությամբ:

    Երկրորդ ժամադրության հաջող ավարտի դեպքում էլ ծառայությունը զրուցակիցներին կառաջարկի փոխանակվել Instagram-ի, iMessage-ի եւ այլ հարթակների իրենց կոնտակտներով:

    Հավելենք, որ այս պահին ծառայության կայքը դեռեւս հասանելի չէ: