15:00 | 08.04.21 | Նորություններ | 1565

    «Անվտանգ ու hուսալի համակարգերի ստեղծում» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

    CyHub Armenia նախաձեռնությունը մեկնարկում է «Անվտանգ ու hուսալի համակարգերի ստեղծում» անվճար առցանց դասընթացը:

    Դասընթացը կվարի տեխնիկական գիտությունների թեկնածու, Picsart ընկերության ինժեներական մենեջեր Վահագն Վարդանյանը։

    Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Դասերը կմեկնարկեն ապրիլի 20-ից:

    Մասնակիցները կսովորեն կիբեռհարձակումների պատճառներն ու հնարավոր ելքերը, կպարզեն, թե որքանո՞վ է խոցելի իրենց գրած ծրագիրը եւ ինչպե՞ս կանխարգելել եւ պաշտպանված դարձնել ծրագրային համակարգերը: