10:51 | 02.04.21 | Նորություններ | 10225

Ucom-ում մեկնարկել է պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը

Ucom ընկերության առցանց խանութում մեկնարկել է հատուկ գներով Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը։

Պրեմիում դասի հեռախոսահամարները հնարավոր է պատվիրել բացառապես առցանց խանութում gold.ucom.am հասցեով։ Առաքումն անվճար է, իրականացվում է բաժանորդի կողմից նշված հասցեով։

«Ucom շարժական կապից օգտվել ցանկացողներին առաջարկում ենք շտապել միանալ մեզ Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարներից որեւէ մեկով եւ վայելել շփումը մտերիմների հետ՝ Հայաստանում ամենաարագ ինտերնետի եւ մատչելի սակագների համադրությամբ»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ի լրումն Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների, Ucom-ը նաեւ առաջարկում է ընտրել «գեղեցիկ» հեռախոսահամար առավել մատչելի կարգերից, որոնք հնարավոր է ձեռք բերել ցանկացած Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոնում։ Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն եւ կատարել միանվագ վճարում՝ տեղում ընտրած համարի կարգին համապատասխան: