13:10 | 15.03.21 | Նորություններ | 22529

«Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է հերթական գարնանային հատուկ առաջարկը

2021թ մարտի 15-ից սկսած «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ «Կես գին» հատուկ առաջարկով, որի շրջանակներում ընկերության նոր բաժանորդները առաջին 2 ամիսների ընթացքում մատուցվող ծառայությունները կստանան կես գնով։

«Ռոստելեկոմ»-ի բաժանորդները, ովքեր մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն Տրիո ծառայությունների փաթեթին 1 տարի ժամկետով, ծառայությունների ակտիվացման պահից սկսած 2 ամիս շարունակ կվճարեն իրենց սակագնային փաթեթի համար սահմանված ամսավճարի կեսը եւ կօգտվեն հետեւյալ առավելություններից՝

-    Ինտերնետի կրկնապատիկ արագություն + WiFi
-    Սմարթ հեռուստատեսության  բազմաթիվ ալիքներ, որից 20-ը ընտրովի սկզբունքով,
-    ֆիքսված հեռախոսակապ եւ մի շարք այլ առավելություններ։

Առաջարկը գործում է նաեւ բոլոր նրանց համար, ովքեր կբաժանորդագրվեն Մոնո Կոմֆորտ, Մոնո Ուլտրա եւ Մոնո Պրեմիում ինտերնետ ծառայության փաթեթներին 1 տարի ժամկետով՝ ստանալով՝

-    Ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսները կես գնով
-    Ինտերնետի եռապատիկ արագություն + WiFi

Առաջարկի պայմաններին ծանոթանալ հնարավոր է` զանգահարելով 060464646 հեռախոսահամարով կամ այցելելով այստեղ: