12:54 | 11.03.21 | Նորություններ | 2569
Rambler&Co ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Մաքսիմ Թադեւոսյանը հեռացել է ընկերությունից:
Նշվում է, որ Թադեւոսյանը կկենտրոնանա սեփական նախագծի իրականացման վրա, որը կապված է օֆլայն բիզնեսների համար ինժեներական լուծումներ մշակելու եւ ներդրումային կապիտալի ներգրավման հետ:
2014թ.-ից ընկերությունում աշխատող Թադեւոսյանը սկզբում զբաղեցնում էր Rambler&Co-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: 2018թ.-ից նա Rambler Group-ի կոմերցիոն հարցերով գործադիր տնօրենի տեղակալն էր, իսկ 2019թ.-ից՝ Rambler&Co-ի գործադիր տնօրենը: