17:11 | 10.03.21 | Նորություններ | 2514
Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչները մարտի 10-ին քննարկել են մարզում «Թումո»-ի կրթական ծրագիրն ընդլայնելու ուղղությունները:
Հայտնի է դարձել, որ մարզի փոքր համայնքներում տեղադրվելու են «Թումո» տուփեր, որտեղ ուսանողները կանցնեն կրթական ծրագրի ինքնուսուցմանը փուլը, իսկ «Մասիսի զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ Մասիս քաղաքում նախատեսվում է կառուցել «Թումո» կենտրոն ավելի քան 1000 ուսանողի: