15:39 | 05.03.21 | Նորություններ | 2474

    WhatsApp-ի դեսքթոփ տարբերակում արդեն հնարավոր է աուդիո եւ վիդեո զանգեր կատարել

    WhatsApp-ը հայտարարել է, որ այսուհետ Mac եւ Windows օգտագործողները կկարողանան զանգեր կատարել հավելվածի դեսքթոփ տարբերակում:

    Մեսենջերն այս գործառույթը թեստավորում է անցած տարվա դեկտեմբերից. այժմ այն հասանելի կդառնա բոլոր օգտագործողների համար:

    Ընկերությունում նշել են, որ սկզբում հասանելի կլինի միայն անհատական զանգեր կատարելու գործառույթը, իսկ ապագայում կավելանա նաեւ խմբային աուդիո եւ տեսազանգերի հնարավորությունը:


    Հիշեցնենք, որ հունվարի վերջին WhatsApp-ը հայտարարել էր գաղտնիության քաղաքականության նոր կանոնների ուժի մեջ մտնելը մինչեւ մայիսի 15-ը հետաձգելու մասին:

    Նոր կանոնները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2021 թ. փետրվարի 8-ից, մեծաթիվ քննադատությունների են արժանացել թարմացումից դժգոհ օգտատերերի կողմից: