14:26 | 23.02.21 | Նորություններ | 2310

Վենչուրային ընկերություններին եւ բիզնեսում դրանց դերին նվիրված վեբինար կանցկացվի

Փետրվարի 24-ին՝ ժամը 19:00-ին, կկայանա «Վենչուրային ընկերությունների դերը բիզնեսում» թեմայով անվճար վեբինարը:

Վեբինարի ընթացքում «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը կխոսի վենչուրային ընկերությունների եւ բիզնեսում դրանց դերի մասին:


Վեբինարին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: Վեբինարը հասանելի կլինի այստեղ: