16:42 | 22.02.21 | Նորություններ | 2825

Աշխարհում 1 մլն բիթքոին մայներ կա

Աշխարհում այսօր ակտիվ գործունեություն է ծավալում 1 մլն բիթքոին մայներ, որոնք հսկայական եկամուտներ են ստանում:

Ithome.com-ի փոխանցմամբ, միայն այս տարվա հունվարին բիթքոին մայներների եկամուտը կազմել է $1,1 մլրդ:

Մայներների թվի աճը բացատրվում է վերջին շրջանում բիթքոինի եւ այլ կրիպտոարժույթների արժեքի կտրուկ աճով: Նշվում է, որ, օրինակ, 2020թ. դեկտեմբերին բիթքոին մայներների եկամուտն այսօրվա համեմատ 62%-ով պակաս էր:


Հավելենք, որ բիթքոինի կապիտալիզացիան փետրվարի 19-ին հատեց ռեկորդային $1 տրիլիոնի սահմանը: Այս պահին 1 բիթքոինն արժե $53 հազ.: