15:39 | 04.02.21 | Նորություններ | 4212

«Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաալիքներն արդեն հասանելի են teamTV-ով

«Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաալիքներն արդեն հասանելի են նոր teamTV-ում՝ բոլոր բաժանորդներին։

Ընկերությունում նշել են, որ այն բաժանորդները, որոնք չունեն teamTV (նախկինում` BeeTV), կարող են ներբեռնել teamTV հավելվածը, գրանցվել հավելվածում՝ հավաքելով *818# եւ անվճար դիտել բազմաթիվ ֆիլմեր եւ 150 ալիք՝ մինչեւ մարտի 1-ը: Գաղտնաբառը մոռանալու դեպքում հավաքիր *812# հրահանգը:

Նշվում է, որ Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ  BeeTV-ն փոխարինվել է teamTV-ով: